Հայաստանի հավաքականի եւ «Բեշիկթաշի» 26-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մեկնաբանել է թուրքական ակումբի՝ իրեն Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշարին չհայտավորելու որոշումը:
«Եթե իմ հետ կնքել են 4 տարվա պայմանագիր, ուրեմն հույսեր են կապում ինձ հետ: Իհարկե, բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց պետք է շարունակել աշխատել: Ֆուտբոլում կարող է ամեն ինչ տեղի ունենալ: «Բեշիկթաշ» տեղափոխվելը ֆուտբոլային առումով ճիշտ որոշում էր ինձ համար, եւ ես ոչ մի բանի համար չեմ զղջում: Երկրպագուները մշտապես աջակցում են ինձ: Երբեք չեմ հանձնվում: Եթե ոչ Չեմպիոնների լիգայում, ապա Թուրքիայի առաջնությունում ու գավաթում կդրսեւորեմ իմ լավագույն որակները»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է fanatik-ը:
Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում Օզբիլիսը ստացել էր ծնկի վնասվածք եւ շարունակում է վերականգնվել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի