12:44 16 սեպտեմբերի, 2016Հայաստանի հավաքականի եւ «Բեշիկթաշի» 26-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մեկնաբանել է թուրքական ակումբի՝ իրեն Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշարին չհայտավորելու որոշումը:
«Եթե իմ հետ կնքել են 4 տարվա պայմանագիր, ուրեմն հույսեր են կապում ինձ հետ: Իհարկե, բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց պետք է շարունակել աշխատել: Ֆուտբոլում կարող է ամեն ինչ տեղի ունենալ: «Բեշիկթաշ» տեղափոխվելը ֆուտբոլային առումով ճիշտ որոշում էր ինձ համար, եւ ես ոչ մի բանի համար չեմ զղջում: Երկրպագուները մշտապես աջակցում են ինձ: Երբեք չեմ հանձնվում: Եթե ոչ Չեմպիոնների լիգայում, ապա Թուրքիայի առաջնությունում ու գավաթում կդրսեւորեմ իմ լավագույն որակները»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է fanatik-ը:
Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում Օզբիլիսը ստացել էր ծնկի վնասվածք եւ շարունակում է վերականգնվել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.