17:31  ,  6 սեպտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. «Բեշիկթաշը» չի հայտավորել Արաս Օզբիլիսին

ՈւԵՖԱ-ի կայքը ներկայացրել է Ստամբուլի «Բեշիկթաշի» հայտացուցակը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշարի համար:

Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բացակայում է հայտացուցակից: Դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում նա ստացել էր ծնկի վնասվածք: Օզբիլիսի մոտ ախտորոշվել էր ոսկրային հյուսվածքի այտուցում: Նա արդեն վերականգնողական փուլ է սկսել թուրքական ակումբում, բայց խաղադաշտ վերադառնալու ժամկետը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թուրքական ակումբի մրցակիցները լինելու են իտալական «Նապոլին», Կիեւի «Դինամոն» ու Լիսաբոնի «Բենֆիկան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում