Թբիլիսիում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը 69 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել է Բելառուսի ըմբիշ Արտյոմ Վալասկովիչին:
Բրոնզե մեդալ է նվաճել նաեւ Հակոբ Բաղդասարյանը: Հայաստանի հավաքականի ըմբիշը 85 կգ քաշային կարգի երրորդ տեղի համար գոտեմարտում 3:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Թեհրան Ամինզադեի նկատմամբ:
Մրցաշարի առաջին օրը Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում