22:15  ,  14 սեպտեմբերի, 2016

Ուսեյն Բոլթ. Ռեկորդների մասին արդեն չեմ մտածում

9-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը կմասնակցի 2017-ին Լոնդոնում կայանալիք աշխարհի առաջնությանը։

«Այո, նախատեսում եմ մասնակցել աշխարհի առաջնությանը, 100 մետր վազքին։ Առայժմ այդպես է նախատեսված, սակայն մարզիչիս հետ խորհրդակցությունները կշարունակվեն։ Նա ցանկանում է ինձ տեսնել նաեւ 200 մետրում։ Ես ցանկանում եմ դուրս գալ միայն 100 մետրի մեկնարկ։ Համաշխարհային ռեկորդների մասին արդեն չեմ մտածում։ Դա անցյալում է։ Պարզապես, ցանկանում եմ մասնակցել աշխարհի առաջնությանը եւ հաղթել»,- ջամայկացի արագավազորդի խոսքը մեջբերում է BBC-ն։

30-ամյա Բոլթը նախկինում հայտարարել էր, որ Ռիո-2016-ից հետո կավարտի կարիերան։ 100 մետր վազքում Բոլթի սահմանած աշխարհի ռեկորդը 9,58 վայրկյան է (2009թ.), 200 մետրում՝ 19,19 վայրկյան (2009թ.)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում