15:55  +04,  14 սեպտեմբերի, 2016

The Sun․ Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր խաղային դիրքից

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» իր խաղային դիրքից, գրում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա Մխիթարյանը ցանկանում է խաղալ ենթահարձակվողի դիրքում, որում հանդես է գալիս անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին։ Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի շտապում նման հնարավորություն տալ հայ կիսապաշտպանին։

«Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս աջ կիսապաշտպանի դիրքում եւ փոխարինվեց ընդմիջմանը՝ չտպավորելով Մոուրինյոյին։ Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Հենրիխի ազդրի վնասվածքը կրկնվել է եւ նա բաց կթողնի 10 օր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ