15:55 14 սեպտեմբերի, 2016Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» իր խաղային դիրքից, գրում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա Մխիթարյանը ցանկանում է խաղալ ենթահարձակվողի դիրքում, որում հանդես է գալիս անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին։ Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի շտապում նման հնարավորություն տալ հայ կիսապաշտպանին։
«Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս աջ կիսապաշտպանի դիրքում եւ փոխարինվեց ընդմիջմանը՝ չտպավորելով Մոուրինյոյին։ Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Հենրիխի ազդրի վնասվածքը կրկնվել է եւ նա բաց կթողնի 10 օր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.