13:12  ,  5 հուլիսի, 2012

Հայ ալպինիստների նոր նվաճումը

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի երեք լեռնագնացները բարձրացան եւ հաղթահարեցին Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5641մ):

Մինչեւ գագաթ վերելքը տեւեց երեք օր: Հայ լեռնագնացներն ապացուցեցին, որ ի զորու են հաղթահարել նաեւ Եվրոպայի ամենաբարձր գագաթը:

Թիմի կազմում էին Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը, հայտնում են Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից:

Հայ լեռնագնացները կվերադառնան Հայաստան հուլիսի 6-7-ին:

Հիշեցնենք, որ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033մ) եւ Դեմավենդը (5671մ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում