15:12  +04,  10 սեպտեմբերի, 2016

Ռիո-2016. Պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Գրետա Վարդանյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը ներկայացնում է սեպտեմբերի 8-ին Ռիոյում մեկնարկած 15-րդ Պարալիմպիկ խաղերում Հայաստանի օլիմպիականներին:

Գրետա Վարդանյան. ծանրամարտ, 55 կգ քաշային կարգ

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 20-ին։

Մարզիչն է Արտակ Ներսիսյանը։

Ամուսնացած է, ունի դուստր։

Ռիո-2016-ի Օլիմպիական ուղեգիր ստացել է սպիտակ քարտի շնորհիվ:

Պրոֆեսիոնալ ծանրամարտով զբաղվում է 2005 թվականից։

2007-ին Հունաստանի Կավալա քաղաքում կայացած միջազգային մրցաշարում գրավել է  երկրորդ տեղը:

2008-ին մասնակցել է Պեկինի Պարալիմպիկ խաղերին:

2011-ին Արաբական Միացյալ Էմիրություններում, աշխարհի առաջնության վարկանիշային մրցաշարում մինչեւ 48 կգ քաշային կարգում 75 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:

2011-ին Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած միջազգային մրցաշարում գրավել է երրորդը տեղը:

2012 թ. մասնակցել է Լոնդոն-ի 14-րդ Պարալիմպիկ խաղերին:

Գրետա Վարդանյան

«Ծանրամարտով զբաղվում եմ 2005 թվականից: Դժվար մարզաձեւ է: Պետք է ուժեղ լինես թե ֆիզիկապես, թե հոգեպես: Առաջին անգամ ինձ հնարավորություն ընձեռվեց մասնակցել հայաստանյան մրցումների հենց 2005-ին: Աստիճանաբար ընդգրկվեցի տարբեր մրցաշարերում եւ լավ արդյունքներ ցուցադրեցի: Արդեն 2007 թվանակին առաջին քայլերս կատարեցի միջազգային մրցասպարեզում:

Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս մրցահարթակ, կապ չունի որ երկրում եմ եւ որերորդ անգամ, այդ վախը սրտումս կա, որ չի ստացվելու. ամեն ինչ խառնվում է իրար: Հոգեբանական խնդիրներ բնական է, որ լինում, եւ դրանցից փախչել հնարավոր չէ: Բայց երբ մտածում եմ, որ վարժությունը կատարելուց հետո պետք է զրուցեմ աղջկաս հետ, վախն անցնում է, քանի որ ես պետք է նրան պատմեմ, թե որքան ուժեղ մամա ունի ինքը»:

Ռիոյում Գրետա Վարդանյանը հանդես կգա սեպտեմբերի 10-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ