Լեւոն Արոնյանը նախապատրաստվում է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարին, որին կմասնակցեն 10 գրոսմայստերներ, փոխանցում է «Р-Спорт»-ը:
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը կայանալիք մրցաշարում հայկական շախմատի առաջատարի մրցակիցները կլինեն ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Պյոտս Սվիդլերը, Եվգենի Տոմաշեւսկին, հնդկի Վիշվանաթան Անանդը, իսրայելցի Բորիս Գելֆանդը: Եվս 4 մասնակիցների անուններ հայտնի կդառնան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ օգոստոսին Լեւոն Արոնյանը մասնակցել էր ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարն, որում չէր պաշտպանել հաղթողի տիտղոսը եւ գրավել էր երրորդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի