11:15 6 սեպտեմբերի, 2016Լեւոն Արոնյանը նախապատրաստվում է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարին, որին կմասնակցեն 10 գրոսմայստերներ, փոխանցում է «Р-Спорт»-ը:
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը կայանալիք մրցաշարում հայկական շախմատի առաջատարի մրցակիցները կլինեն ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Պյոտս Սվիդլերը, Եվգենի Տոմաշեւսկին, հնդկի Վիշվանաթան Անանդը, իսրայելցի Բորիս Գելֆանդը: Եվս 4 մասնակիցների անուններ հայտնի կդառնան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ օգոստոսին Լեւոն Արոնյանը մասնակցել էր ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարն, որում չէր պաշտպանել հաղթողի տիտղոսը եւ գրավել էր երրորդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.