21:30  ,  5 սեպտեմբերի, 2016

Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը վիրահատության կենթարկվի Գերմանիայում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը։

Նշվում է, որ 27-ամյա ըմբիշը Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հանդես է եկել վնասվածքով։ Վիրահատության ծախսերը կհօգա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի եզրափակիչում Միհրան Հարությունյանը խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում