16:20  ,  1 սեպտեմբերի, 2016

Կարել Յարոլիմ. Հայաստանի դեմ խաղում ցուցադրեցինք մեր ուժը

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմը մեկնաբանել է ընկերական խաղում Հայաստանի թիմի նկատմամբ վստահ հաղթանակը:

«Ցանկանում ենք խաղալ հարձակողական ֆուտբոլ: Հայաստանի դեմ խաղում ցուցադրեցինք մեր ուժը: Խփեցինք 3 գոլ, անառիկ պահեցինք մեր դարպասը եւ կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով: Ես գոհ եմ: Ցուցադրեցինք հիանալի թիմային խաղ: Հայաստանի նկատմամբ հաղթանակը մեզ կօգնի լավ տրամադրությամբ մոտենալ կիրակնօրյա հանդիպմանը: Սակայն գիտակցում ենք, որ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղը կարող է այլ ընթացք ստանալ»,- Կարել Յարոլիմի խոսքը մեջբերում է isport.cz-ը:

Հիշեցնենք, որ չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում կայացած խաղում Հայաստանի հավաքականը չհուսադրող խաղով պարտվել էր 0:3 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 38-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում