23:09  ,  29 օգոստոսի, 2016

Օլիմպիական փոխչեմպիոններ Միհրան Հարությունյանին եւ Սիմոն Մարտիրոսյանին ընդունել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունել է Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ, ըմբիշ Միհրան Հարությունյանին եւ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին՝ ուղեկցությամբ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանի եւ Ազգային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանի:

Հանդիպմանը Սրբազան Հայրը մեդալակիր մարզիկներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու շնորհավորանքները՝ Օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշներ արձանագրելու առիթով:

Մրցանակակիր մարզիկները խորին շնորհակալություն են հայտնել ընդունելության եւ, մասնավորապես, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հայ մարզիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նրանք վստահեցրել են, որ Ս. Էջմիածնի օրհնությունն ավելի մեծ ուժ կհաղորդի իրենց` հետագայում եւս հաջողությամբ հանդես գալու տարբեր մրցահարթակներում եւ նոր հաղթանակներ նվաճելու: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում