23:09 29 օգոստոսի, 2016Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունել է Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ, ըմբիշ Միհրան Հարությունյանին եւ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին՝ ուղեկցությամբ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանի եւ Ազգային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանի:
Հանդիպմանը Սրբազան Հայրը մեդալակիր մարզիկներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու շնորհավորանքները՝ Օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշներ արձանագրելու առիթով:
Մրցանակակիր մարզիկները խորին շնորհակալություն են հայտնել ընդունելության եւ, մասնավորապես, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հայ մարզիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նրանք վստահեցրել են, որ Ս. Էջմիածնի օրհնությունն ավելի մեծ ուժ կհաղորդի իրենց` հետագայում եւս հաջողությամբ հանդես գալու տարբեր մրցահարթակներում եւ նոր հաղթանակներ նվաճելու:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.