Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաման է տվել ձերբակալել երկրի օլիմպիական հավաքականի բոլոր անդամներին: Ռիոյի Օլիմպիական խաղերում Զիմբաբվեն ներկայացրած 31 մարզիկներից ոչ մեկը մեդալ չի նվաճել: Նրանք մեղադրվում են պետության միջոցները վատնելու մեջ:
«Մարզիկներ կոչվող այդ առնետների վրա մենք գումար ենք վատնել: Եթե դուք պատրաստ չեք ինքնազոհության գոնե 4-րդ կամ 5-րդ տեղերի համար, ինչպես մեր հարեւանները Բոտսվանայից, ապա նշանակում է՝ դուք պարզապես քամուն եք տվել մեր փողերը: Եթե մեզ անհրաժեշտ լիեր Բրազիլիայում մեր դրոշը տանելու համար մարդ ուղարկել, ապա մենք կգործուղեինք Զիմբաբվեի համալսարանի գեղեցիկ աղջիկներից կամ տղաներից որեւէ մեկին»,- Մուգաբեի խոսքը մեջբերում է Buzznigeria-ն:
Ռիոյում Զիմբաբվեի մարզիկների ամենաբարձր նվաճումը եղել է 8-րդ տեղը:
92-ամյա Մուգաբեն Զիմբաբվեի փաստացի ղեկավարն է 1980 թվականից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում