Ռիոյում մեդալ չնվաճելու համար Մուգաբեն հրամայել է ձերբակալել Զիմբաբվեի բոլոր օլիմպիականներին

19:41   28 օգոստոսի, 2016

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաման է տվել ձերբակալել երկրի օլիմպիական հավաքականի բոլոր անդամներին: Ռիոյի Օլիմպիական խաղերում Զիմբաբվեն ներկայացրած 31 մարզիկներից ոչ մեկը մեդալ չի նվաճել: Նրանք մեղադրվում են պետության միջոցները վատնելու մեջ:

«Մարզիկներ կոչվող այդ առնետների վրա մենք գումար ենք վատնել: Եթե դուք պատրաստ չեք ինքնազոհության գոնե 4-րդ կամ 5-րդ տեղերի համար, ինչպես մեր հարեւանները Բոտսվանայից, ապա նշանակում է՝ դուք պարզապես քամուն եք տվել մեր փողերը: Եթե մեզ անհրաժեշտ լիեր Բրազիլիայում մեր դրոշը տանելու համար մարդ ուղարկել, ապա մենք կգործուղեինք Զիմբաբվեի համալսարանի գեղեցիկ աղջիկներից կամ տղաներից որեւէ մեկին»,- Մուգաբեի խոսքը մեջբերում է Buzznigeria-ն:

Ռիոյում Զիմբաբվեի մարզիկների ամենաբարձր նվաճումը եղել է 8-րդ տեղը:

92-ամյա Մուգաբեն Զիմբաբվեի փաստացի ղեկավարն է 1980 թվականից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.