17:33  ,  27 օգոստոսի, 2016

Հայ ըմբիշները՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում

Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի թիմերի կազմերը Ֆրանսիայի Մակոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերը 4-ը կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Ազատ ոճի ըմբշամարտի թիմում են՝ Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (84 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի կազմում հանդես կգան՝ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գեւորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (120 կգ), փոխանցում են ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում