17:33 27 օգոստոսի, 2016Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի թիմերի կազմերը Ֆրանսիայի Մակոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերը 4-ը կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Ազատ ոճի ըմբշամարտի թիմում են՝ Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (84 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի կազմում հանդես կգան՝ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գեւորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (120 կգ), փոխանցում են ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.