19:03  ,  4 հուլիսի, 2012

«Բավարիայի» պաշտպանին ազատազրկեցին

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բրենոն սեփական տունը հրդեհելու համար դատապարտվել է երեք տարի ինն ամսվա ազատազրկման, հաղորդում է գերմանական Sport1 պարբերականը:

Հետաքննության տվյալներով, բրազիլացի ֆուտբոլիստը ինքն էր տունը հրկիզել` ապահովագրական ընկերությունից դրամական փոխհատուցում ստանալու համար: Նշենք, որ հրդեհից ոչ-ոք չէր տուժել:

Բրենոյին սպառնում էր 15 տարվա ազատազրկում, սակայն նյութերի հետազոտությունից եւ դատաբժշկական փորձաքննությունից հետո դատարանը հարկ չի համարել կիրառել առավելագույն պատժաչափը:

«Ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար: Ես ինձ շատ վատ եմ պահել եւ ներողություն եմ խնդրում իմ երեխաներից: Դատարանին խոստանում եմ, որ ոչ մի դեպքում չեմ խուսափի պատիժը կրելուց»,- հայտարարել է Բրենոն դատավճռի հրապարակումից հետո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով