Ինձ չբավարարեց սպորտային հաջողությունը: Ուրիշ ոչինչ չխանգարեց: Այսպես է մեկնաբանել իր մրցելույթը Ռիո-2016-ում սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, հենացատկորդ Արթուր Դավթյանը, որը Օլիմպիական խաղերում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը եւ Ռիո-2016-ում իր մրցելույթն ավարտեց 11-րդ տեղում:
«Տպավորությունները լավ էր: Մենք մեկնել էինք ակնկալիքներով, բոլորս էլ գնում էինք եզրափակիչ դուրս գալու: Իմ պարագայում կարծում եմ սպորտային անհաջողությունը ուղղակի ինձ չբավարարեց: Երկրորդ ցատկի ժամանակ հատակը չէի զգում դիմավորելուց: Լարվածություն չունեի: Ծնկի վնասվածք ունեմ, բայց դա էլ ինձ չխանգարեց: Ուղղակի չստացվեց: Առաջին ցատկս լավ կատարեցի, երկրորդը գուցե շատ բարձր ցատկեցի: Բայց վայրէջքն անհաջող ստացվեց»,- ասաց Արթուր Դավթյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի