18:40 24 օգոստոսի, 2016Ինձ չբավարարեց սպորտային հաջողությունը: Ուրիշ ոչինչ չխանգարեց: Այսպես է մեկնաբանել իր մրցելույթը Ռիո-2016-ում սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, հենացատկորդ Արթուր Դավթյանը, որը Օլիմպիական խաղերում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը եւ Ռիո-2016-ում իր մրցելույթն ավարտեց 11-րդ տեղում:
«Տպավորությունները լավ էր: Մենք մեկնել էինք ակնկալիքներով, բոլորս էլ գնում էինք եզրափակիչ դուրս գալու: Իմ պարագայում կարծում եմ սպորտային անհաջողությունը ուղղակի ինձ չբավարարեց: Երկրորդ ցատկի ժամանակ հատակը չէի զգում դիմավորելուց: Լարվածություն չունեի: Ծնկի վնասվածք ունեմ, բայց դա էլ ինձ չխանգարեց: Ուղղակի չստացվեց: Առաջին ցատկս լավ կատարեցի, երկրորդը գուցե շատ բարձր ցատկեցի: Բայց վայրէջքն անհաջող ստացվեց»,- ասաց Արթուր Դավթյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.