13:04  ,  24 օգոստոսի, 2016

Տիգրան Վ. Մարտիրոսյանը պետք է ստանա Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) օգոստոսի 24-ին հրապարակել է այն մարզիկների անունները, որոնց դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերում:

Դոպինգ օգտագործած ծանրորդների թվում է նաեւ բելառուս Անդրեյ Ռիբակովը, որը Պեկինում արծաթե մեդալ էր նվաճել 85 կգ քաշային կարգում: Այդ քաշային կարգում բրոնզե մեդալակիր էր դարձել Հայաստանը ներկայացնող Տիգրան Վ. Մարտիրոսյանը, որին պետք է բաժին հասնի Ռիբակովի արծաթե մեդալը:

Հիշեցնենք, որ Պեկին-2008-ում Ռիբակովը երկամարտում գրանցել էր 394 կգ եւ միայն անձնական քաշով էր զիջել ոսկե մեդալակիր դարձած չինացի Լու Յունին:  Տիգրան Վ. Մարտիրոսյանի երկամարտի արդյունքն էր 380 կգ (177+203):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս