10:20  ,  23 օգոստոսի, 2016

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նորամուտն են նշել Կիպրոսի առաջնությունում

Ֆուտբոլի Կիպրոսի առաջնության առաջին տուրում «Կարմիոտիսը» 1:1 հաշվով է ավարտել «Արիսի» դեմ արտագնա խաղը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը «Կարմիոտիսի» մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման, իսկ Դավիթ Մանոյանը հյուրերի կազմում փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին: Երեւանի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստները նորամուտն են նշել Կիպրոսի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով