Ռիոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Ռուսաստանի ներկայացուցիներից որեւէ մեկի մոտ դոպինգ չի հայտնաբերվել: Այդ մասին հայտարարել է Ռիոյում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Իգոր Կազիկովը, փոխանցում է Rsport-ը:
Ռուսաստանցի մարզիկները հանձնել են արյան եւ մեզի 360 նմուշ: Եղել են մարզիկներ, որոնք մի քանի անգամ են անցել դոպինգ ստուգում:
Ռուսաստանը նվաճել է 19 ոսկե, 18 արծաթե եւ 19 բրոնզե մեդալ՝ ոչ պաշտոնական հաշվարկում գրավելով չորրորդ տեղը՝ զիջելով ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Չինաստանին:
Խաղերից առաջ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը Ռուսաստանին մեղադրում էր դոպինգի կիրառման եւ քողարկման պետական համակարգ ունենալու մեջ եւ ՄՕԿ-ից պահանջում էր այդ երկրին զրկել Խաղերի մասնակցությունից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի
21:12 , 22 սեպտեմբերի
20:21 , 22 սեպտեմբերի
19:52 , 22 սեպտեմբերի
19:16 , 22 սեպտեմբերի
18:50 , 22 սեպտեմբերի
18:04 , 22 սեպտեմբերի
17:15 , 22 սեպտեմբերի