23:52 22 օգոստոսի, 2016Ռիոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Ռուսաստանի ներկայացուցիներից որեւէ մեկի մոտ դոպինգ չի հայտնաբերվել: Այդ մասին հայտարարել է Ռիոյում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Իգոր Կազիկովը, փոխանցում է Rsport-ը:
Ռուսաստանցի մարզիկները հանձնել են արյան եւ մեզի 360 նմուշ: Եղել են մարզիկներ, որոնք մի քանի անգամ են անցել դոպինգ ստուգում:
Ռուսաստանը նվաճել է 19 ոսկե, 18 արծաթե եւ 19 բրոնզե մեդալ՝ ոչ պաշտոնական հաշվարկում գրավելով չորրորդ տեղը՝ զիջելով ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Չինաստանին:
Խաղերից առաջ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը Ռուսաստանին մեղադրում էր դոպինգի կիրառման եւ քողարկման պետական համակարգ ունենալու մեջ եւ ՄՕԿ-ից պահանջում էր այդ երկրին զրկել Խաղերի մասնակցությունից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.