19:10  ,  22 օգոստոսի, 2016

Ռուսաստանցի օլիմպիական չեմպիոն Մարգարիտա Մամունի հայրը խոստացել է, որ դուստրը կներկայացնի Բանգլադեշը

Ռիոյի Օլիմպիական խաղերի ռուսաստանցի չեմպիոն, գեղարվեստական մարմնամարզուհի Մարգարիտա Մամունի հայրը խոստացել է, որ Խաղերից հետո դուստրը կտեղափոխվի Բանգլադեշ եւ կներկայացնի այդ երկիրը: Այդ մասին հայտնել է Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Շահրիյար Ալամը, փոխանցում է tass.ru-ն:

Նախարարը ֆեյսբուքյան գրառումով «Բենգալյան վագրուհուն խոստացել է շատ ավելի մեծ ծաղկեփունջ»:

Մարգարիտա Մամունի հայրը բանգլադեշցի է, մայրը՝ ռուս: Մամունի երկրպագուները նրան անվանակոչել են «Բենգալյան վագրուհի»:

Բանգլադեշի արտգործնախարարը, նշելով ծաղկեփնջի մասին, ակնարկել է անցած տարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Մոսկվայում տեղի ունեցած երեկոյի ժամանակ սպորտի նախարարից Մամունի ստացած համեստ ծաղկեփունջը:

20-ամյա Մարգարիտա Մամունը Սանկտ Պետերբուրգի Ֆիզկուլտուրայի, սպորտի եւ առողջության համալսարանի ուսանողուհի է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում