19:10 22 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի ռուսաստանցի չեմպիոն, գեղարվեստական մարմնամարզուհի Մարգարիտա Մամունի հայրը խոստացել է, որ Խաղերից հետո դուստրը կտեղափոխվի Բանգլադեշ եւ կներկայացնի այդ երկիրը: Այդ մասին հայտնել է Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Շահրիյար Ալամը, փոխանցում է tass.ru-ն:
Նախարարը ֆեյսբուքյան գրառումով «Բենգալյան վագրուհուն խոստացել է շատ ավելի մեծ ծաղկեփունջ»:
Մարգարիտա Մամունի հայրը բանգլադեշցի է, մայրը՝ ռուս: Մամունի երկրպագուները նրան անվանակոչել են «Բենգալյան վագրուհի»:
Բանգլադեշի արտգործնախարարը, նշելով ծաղկեփնջի մասին, ակնարկել է անցած տարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Մոսկվայում տեղի ունեցած երեկոյի ժամանակ սպորտի նախարարից Մամունի ստացած համեստ ծաղկեփունջը:
20-ամյա Մարգարիտա Մամունը Սանկտ Պետերբուրգի Ֆիզկուլտուրայի, սպորտի եւ առողջության համալսարանի ուսանողուհի է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.