Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն անդրադարձել է Բրազիլիայի հավաքականի նվաճած ոսկե մեդալին Ռիո դե Ժանեյրոյում ավարտված ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում:
«Բրազիլիան գրկաբաց դիմավորեց ամբողջ աշխարհին եւ բոլորին ցուցադրեց յուրահատուկ ապրելաոճ: Մենք տեսանք մարզական ոգու անմոռանալի դրսեւորումներ, հիասթափություններ ու անակնկալներ: Ամբողջ կյանքում սպասում էի, որ Բրազիլիան ոսկե մեդալ կնվաճի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում: Երազանքս իրականացավ: Շնորհավարում եմ Խաղերի բոլոր մասնակիցներին»,- թվիթերյան էջում գրել է Պելեն:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի եզրափակիչում բրազիլացիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին Գերմանիայի հավաքականին: Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով: Դա ֆուտբոլի աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի առաջին օլիմպիական ոսկե մեդալն էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի