13:58 22 օգոստոսի, 2016Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն անդրադարձել է Բրազիլիայի հավաքականի նվաճած ոսկե մեդալին Ռիո դե Ժանեյրոյում ավարտված ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում:
«Բրազիլիան գրկաբաց դիմավորեց ամբողջ աշխարհին եւ բոլորին ցուցադրեց յուրահատուկ ապրելաոճ: Մենք տեսանք մարզական ոգու անմոռանալի դրսեւորումներ, հիասթափություններ ու անակնկալներ: Ամբողջ կյանքում սպասում էի, որ Բրազիլիան ոսկե մեդալ կնվաճի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում: Երազանքս իրականացավ: Շնորհավարում եմ Խաղերի բոլոր մասնակիցներին»,- թվիթերյան էջում գրել է Պելեն:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի եզրափակիչում բրազիլացիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին Գերմանիայի հավաքականին: Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով: Դա ֆուտբոլի աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի առաջին օլիմպիական ոսկե մեդալն էր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.