12:55  ,  22 օգոստոսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Սթինգի երգը փոխել են Հենրիխ Մխիթարյանի պատվին

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները փոխել են անգլիացի հայտնի երգիչ Սթինգի «Englishman In New York» երգի բառերը՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատվին:

«Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է»,- ասվում է երգի կրկներգում:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի առաջին պաշտոնական տնային խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել էր «Սաութհեմփթոնին», իսկ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին:

Տեսանյութն այստեղ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում