«Նյու Յորքի» ամերիկացի հարձակվող Կարմելո Էնտոնին, ԱՄՆ-ի հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճելով Ռիո-2016-ում, դարձել է պատմական նվաճման հեղինակ, գրում է NBC Olympics-ը:
32-ամյա Էնտոնին պատմության առաջին բասկետբոլիստն է, որը դառնում է եռակի օլիմպիական չեմպիոն:
Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչում ամերիկացիները 96:66 հաշվով հաղթել էին սերբերին: Էնտոնին խաղահրապարակում անցկացրել էր 17 րոպե՝ վաստակելով 7 միավոր: Նա օլիմպիական չեմպիոն էր դարձել նաեւ Պեկին-2008-ում եւ Լոնդոն-2012-ում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի