09:10  ,  22 օգոստոսի, 2016

Ռիո-2016-ի ամենատիտղոսակիր մարզիկն ու մարզուհին

Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ամենատիտղոսակիր մարզիկը դարձավ ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսը:

Ռիո-2016-ում 31-ամյա Ֆելփսը նվաճեց 5 ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Նա չեմպիոնի տիտղոսը նվաճեց բաթերֆլայի ու համալիր լողի 200 մետրում, կրոլի 4х100 ու 4х200 մետր փոխանցումալողում4х100 մետր համալիր փոխանցալողում, իսկ բաթերֆլայի 100 մետրում գրավել էր երկրորդ տեղը: Մայքլ Ֆելփսը դարձել էր պատմության առաջին մարզիկը, որը 23-ակի օլիմպիական չեմպիոն է:

Ռիո-2016-ի ամենատիտղոսակիր մարզուհին ամերիկուհի Կետի Լեդեկին է, որը նվաճել է 4 ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: 19-ամյա մարզուհին չեմպիոնի տիտղոսը նվաճել էր ազատ ոճի 200, 400 եւ 800 մետրի մրցումներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի թիմին օգնել էր հաղթել ազատ ոճի 4х200 մետր փոխանցումալողում: Ազատ ոճի 100 մետր փոխանցումալողում էլ նա բավարարվել էր արծաթե մեդալով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում