01:06  +04,  22 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Միշա Ալոյան. Չեմ պատրաստվում հանձնվել

Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում արծաթե մեդալ նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ցավալի է, որ չկարողացա հաղթել: Ցանկանում էի արդարացնել մարզիչիս սպասելիքները: Սակայն շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն տվեց նվաճել արծաթե մեդալ: Ինչ վերաբերում է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին մեկնելուն, ապա ես դեռ 28 տարեկան եմ եւ չեմ պատրաստվում հանձնվել: Տեսնենք:

Մեր բռնցքամարտում չկան թիմեր: Մենք ընկերություն անում ենք տղաների հետ, սակայն միասնականություն չկա: Հուսով եմ՝ բռնցքամարտի ֆեդերացիան կզբաղվի այդ հարցով: Չէի ցանկանա քննարկել դա: Այս Օլիմպիական խաղերում ոչինչ չեմ ընկալում: Իհարկե, կոլեկտիվի ներսում խոսում են վատ մթնոլորտի մասին, բայց ես փորձում եմ խուսափել դրանից»,- Ալոյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ 52 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 0:3 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Շախոբիդին Զոիրովին եւ բավարարվեց արծաթե մեդալով: 27-ամյա Միշա Ալոյանը ծնվել է Հայաստանի Բամբակաշատ գյուղում, այժմ ապրում է Նովոսիբիրսկում: Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում նա արժանացել էր բրոնզե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս