Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դարձավ օլիմպիական չեմպիոն: Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչում Dream team-ը մրցեց սերբերի հետ եւ չհանդիպեց լուրջ դիմադրության: Ամերիկացիները հաղթեցին 30 միավորի առավելությամբ՝ 96:66:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» նորեկ Կեւին Դյուրանտը, որն ամերիկացիներին բերեց 30 միավոր: Միայն 24 միավոր նա հավաքեց առաջին կեսում:
Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը 15-րդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն: Ռիո-2016-ում բրոնզե մեդալակիր դարձան իսպանացիները, որոնք երրորդ տեղի համար խաղում 89:88 հաշվով հաղթեցին Ավստրալիայի թիմին:
Ռիո-2016, բասկետբոլ
Տղամարդիկ, եզրափակիչ
ԱՄՆ – Սերբիա՝ 66:96 (19:15, 33:14, 27:14, 23:17)
Երրորդ տեղի խաղ
Ավստրալիա – Իսպանիա՝ 88:89 (17:23, 21:17, 26:27, 24:22)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի