17:25  +04,  21 օգոստոսի, 2016

Նեյմար. Այլեւս Բրազիլիայի հավաքականի ավագը չեմ

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո հայտնել է, որ հրաժարվում է ազգային թիմի ավագի թեւկապից:

«Այսօր ես չեմպիոն դարձա ավագի թեւկապով: Դա մեծ պատիվ էր ինձ համար, սակայն ես այլեւս Բրազիլիայի հավաքականի ավագը չեմ: Դա հաղորդագրություն է Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Տիտեի համար, որպեսզի նա գտնի նոր ավագ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Channel News Asia-ն:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի եզրափակիչում բրազիլացիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին Գերմանիայի հավաքականին: Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով: Խաղի ընթացքում Նեյմարը դարձել էր գոլի հեղինակ, 11 մետրանոցների ժամանակ խփել էր բրազիլացիների հաղթական գնդակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս