10:22  ,  21 օգոստոսի, 2016

Հարություն Մերդինյան. Դեռ չեմ որոշել՝ կմնամ մեծ սպորտում, թե ոչ

Դեռ չեմ որոշել՝ ինչ է լինելու ապագայում, կմնամ մեծ սպորտում, թե ոչ: Եթե մնամ, ապա նույն կերպ լիարժեք կշարունակեմ պայքարս միջազգային խոշոր մրցաշարերում:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռիո-2016-ում սպորտային մարմնամարզության նժույգի վարժության 7-րդ տեղ զբաղեցրած, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը, ով վերադարձել է Հայաստան:

«Եզրափակիչում ես կարող էի պայքարել երրորդ տեղի համար, բրոնզե մեդալի համար, բայց չստացվեց, փչացավ ամեն ինչ: Եզրափակիչում մրցելույթիս վերջում կար մի քիչ լարվածություն, ինչն էլ ինձ խանգարեց, ամբողջ վարժությունս փչացավ, ավարտի պտույտս չկատարեցի եւ ամեն ինչ վատ ստացվեց: Գնահատականս իջավ, չնայած առանց այդ էլ միավորներ քիչ էին արդեն: Պատճառը լարվածությունն էր, հոգնածություն ունեի նաեւ, քանի որ առողջական խնդիրներ ունեի եւ չէի հասցրել լիարժեք վերականգնվել: Չգիտեմ՝ ինչ կատարվեց, ուղղակի չտացվեց ու վերջ:

Թե ապագայում ինչ կլինի, չեմ կարող ասել: Ծրագրերիս մասին հետո: Հիմա ոչինչ չեմ կարող ասել: Եթե մնամ սպորտում, միանշանակ լիարժեք կմասնակցեմ բոլոր մրցումներին՝ Եվրոպայի առաջնություն, աշխարհի գավաթ: Հիմա ցանկանում եմ ուղղակի հանգստանալ»,- ասաց Հարություն Մերդինյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով