10:22 21 օգոստոսի, 2016Դեռ չեմ որոշել՝ ինչ է լինելու ապագայում, կմնամ մեծ սպորտում, թե ոչ: Եթե մնամ, ապա նույն կերպ լիարժեք կշարունակեմ պայքարս միջազգային խոշոր մրցաշարերում:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռիո-2016-ում սպորտային մարմնամարզության նժույգի վարժության 7-րդ տեղ զբաղեցրած, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը, ով վերադարձել է Հայաստան:
«Եզրափակիչում ես կարող էի պայքարել երրորդ տեղի համար, բրոնզե մեդալի համար, բայց չստացվեց, փչացավ ամեն ինչ: Եզրափակիչում մրցելույթիս վերջում կար մի քիչ լարվածություն, ինչն էլ ինձ խանգարեց, ամբողջ վարժությունս փչացավ, ավարտի պտույտս չկատարեցի եւ ամեն ինչ վատ ստացվեց: Գնահատականս իջավ, չնայած առանց այդ էլ միավորներ քիչ էին արդեն: Պատճառը լարվածությունն էր, հոգնածություն ունեի նաեւ, քանի որ առողջական խնդիրներ ունեի եւ չէի հասցրել լիարժեք վերականգնվել: Չգիտեմ՝ ինչ կատարվեց, ուղղակի չտացվեց ու վերջ:
Թե ապագայում ինչ կլինի, չեմ կարող ասել: Ծրագրերիս մասին հետո: Հիմա ոչինչ չեմ կարող ասել: Եթե մնամ սպորտում, միանշանակ լիարժեք կմասնակցեմ բոլոր մրցումներին՝ Եվրոպայի առաջնություն, աշխարհի գավաթ: Հիմա ցանկանում եմ ուղղակի հանգստանալ»,- ասաց Հարություն Մերդինյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.