Մեծ հույսեր ունենք, բոլորս սպասում ենք, որ Լեւան Բերիանիձեն կապահովի Հայաստանի 5-րդ մեդալը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիոյից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:
Ռիո-2016-ում Ռիոյի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում 125 կգ քաշայինների Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար:
«Բոլորս բարձր տրամադրությամբ ու անհամբերությամբ սպասում ենք բրոնզի համար գոտեմարտին: Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես նախատեսել էինք: 1/8 եզրափակիչում նա գեղեցիկ հաղթանակ տարավ չինացի Չժիվեյ Դենգի նկատմամբ: Հետաքրքիր պայքար ստացվեց քառորդ եզրափակչում, որտեղ գրագետ պայքարով հաղթեց հունգարացուն: Կիսաեզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը թուրք ըմբիշն էր՝ աշխարհի կրկնակի չեմպիոնը: Լեւանը պարտություն կրեց եւ զրկվեց ոսկու համար պայքարից: Բայց դրանից չեն ընկճվում, քանի որ այդպես էլ ենթադրում էինք: Այստեղ Լեւանի ամենաուժեղ մրցակիցը թուրք ըմբիշն էր, ով այս քաշային կարգում աշխարհում ամենաուժեղն է:
Լեւանը իրեն շատ լավ դրսեւորեց գորգի վրա, բոլոր գոտեմարտերում: Հիմա Լեւանը հանգստանում է, տրամադրությունը բարձր է, տրամադրված է Հայաստանի համար մեդալ նվաճելուն: Հույս ունենք, տա Աստված հաղթանակը մերը լինի: Առաջ չընկնենք, բայց մեդալի հույսը մեծ է»,- ասաց Հովսեփ Հովսեփյանը:
Լեւան Բերիանիձեւի մրցակիցը երրորդ տեղի համար գոտեմարտում դեռ հայտնի չէ: Ընթանում են սփոփիչ գոտեմարտերը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտերը մոտ երկու ժամից են:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի