18:51  ,  20 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հայաստանը ներկայացնող Լեւան Բերիանիձեն կիսաեզրափակիչում է

Ռիոյի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն 125 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում մրցեց 27-ամյա հունգարացի Դանիել Լիգետիի հետ: Առաջին մրցափուլում առաջին միավորը վաստակեց Լիգետին: 25-ամյա Բերիանիձեն մինչեւ ընդմիջում հավասարեցնել հաշիվը չկարողացավ՝ 1:0:

Երկրորդ մրցափուլում առաջինը պասիվություն տվեցին Լագետիին, Բերիանիձեն վաստակեց մեկ միավոր, դրանից հետո էլ 2 միավոր վաստակեց եւ հաղթեց 3:1 հաշվով:

Կիսաեզրափակիչում Բերիանիձեի մրցակիցը կլինի աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Տահա Ակգուլը:

1/8 եզրափակիչում  Բերիանիձեն գոտեմարտել էր չինացի Չժիվեյ Դենգի հետ: Առաջին մրցափուլում 2:0 հաշվով հաղթեց Դենգը: Երկրորդ մրցափուլի առաջին կեսում Բերիանիձեն վերադարձրեց մեկ միավորը, երկրորդ մասում պասիվության համար չինացին հայտնվեց պաշտպանվողի դիրքում, Բերիանիձեն վաստակեց եւս մեկ միավոր եւ հաղթանակ տարավ:

Լեւան Բերիանիձե

Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 10-ին Աբխազիայում։

Մինչեւ 2015 թվականը Վրաստանի հավաքականի, 2015-ից Հայաստանի հավաքականի անդամ է։  2010 թ․ երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր է, 2015 թ․ աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, միջազգային մրցաշարերի հաղթող է։

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է 2015 թ․ աշխարհի առաջնությունում։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում