18:51 20 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն 125 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում մրցեց 27-ամյա հունգարացի Դանիել Լիգետիի հետ: Առաջին մրցափուլում առաջին միավորը վաստակեց Լիգետին: 25-ամյա Բերիանիձեն մինչեւ ընդմիջում հավասարեցնել հաշիվը չկարողացավ՝ 1:0:
Երկրորդ մրցափուլում առաջինը պասիվություն տվեցին Լագետիին, Բերիանիձեն վաստակեց մեկ միավոր, դրանից հետո էլ 2 միավոր վաստակեց եւ հաղթեց 3:1 հաշվով:
Կիսաեզրափակիչում Բերիանիձեի մրցակիցը կլինի աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Տահա Ակգուլը:
1/8 եզրափակիչում Բերիանիձեն գոտեմարտել էր չինացի Չժիվեյ Դենգի հետ: Առաջին մրցափուլում 2:0 հաշվով հաղթեց Դենգը: Երկրորդ մրցափուլի առաջին կեսում Բերիանիձեն վերադարձրեց մեկ միավորը, երկրորդ մասում պասիվության համար չինացին հայտնվեց պաշտպանվողի դիրքում, Բերիանիձեն վաստակեց եւս մեկ միավոր եւ հաղթանակ տարավ:
Լեւան Բերիանիձե
Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 10-ին Աբխազիայում։
Մինչեւ 2015 թվականը Վրաստանի հավաքականի, 2015-ից Հայաստանի հավաքականի անդամ է։ 2010 թ․ երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր է, 2015 թ․ աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, միջազգային մրցաշարերի հաղթող է։
Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է 2015 թ․ աշխարհի առաջնությունում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.