12:36  ,  20 օգոստոսի, 2016

Իննա Տրաժուկովա. Դիմելու եմ դատախազություն Միխայիլ Մամիաշվիլիի դեմ

Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ռուսաստանցի ըմբիշ Իննա Տրաժուկովն մտադիր է դիմել դատախազություն եւ պատասխանատվության կանչել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիին, որն անսթափ վիճակում, հրապարակային ստորացրել է մարզուհուն: Տրաժուկովան 63 կգ քաշայիննների բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել էր լեհ Մոնիկա Միխալիկին:

«Գոտեմարտից հետո ինձ հանդիպեց ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին, որը ալկոհոլի ազդեցության տակ էր: Նա անպատվեց ինձ, երկու անգամ հարվածեց դեմքիս: Այդ ամենը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ:

Ռուսաստան վերադառնալուց հետո դիմելու եմ դատախազություն, միջադեպի մասին հայտնելու եմ նաեւ Ռուսաստանի սպորտի նախարարին: Ես ստրկությունում չեմ, որ պարտությունից հետո ինձ հետ այդպես վարվեն: Ինձ հրապարակային ստորացրել են»,- Իննա Տրաժուկովայի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Օգոստոսի 18-ին էլ Մամիաշվիլին հայտարարել էր, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչներում պարտություն կրած եւ արծաթե մեդալներ նվաճած ռուսաստանցիներ Նատալյա Վորոբյովան եւ Վալերիա Կոբլովան «ոչնչություն» են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում