12:36 20 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ռուսաստանցի ըմբիշ Իննա Տրաժուկովն մտադիր է դիմել դատախազություն եւ պատասխանատվության կանչել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիին, որն անսթափ վիճակում, հրապարակային ստորացրել է մարզուհուն: Տրաժուկովան 63 կգ քաշայիննների բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել էր լեհ Մոնիկա Միխալիկին:
«Գոտեմարտից հետո ինձ հանդիպեց ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին, որը ալկոհոլի ազդեցության տակ էր: Նա անպատվեց ինձ, երկու անգամ հարվածեց դեմքիս: Այդ ամենը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ:
Ռուսաստան վերադառնալուց հետո դիմելու եմ դատախազություն, միջադեպի մասին հայտնելու եմ նաեւ Ռուսաստանի սպորտի նախարարին: Ես ստրկությունում չեմ, որ պարտությունից հետո ինձ հետ այդպես վարվեն: Ինձ հրապարակային ստորացրել են»,- Իննա Տրաժուկովայի խոսքը մեջբերում է Sport-express-ը:
Օգոստոսի 18-ին էլ Մամիաշվիլին հայտարարել էր, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչներում պարտություն կրած եւ արծաթե մեդալներ նվաճած ռուսաստանցիներ Նատալյա Վորոբյովան եւ Վալերիա Կոբլովան «ոչնչություն» են:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.