Ռիոյի Օլիմպիական խաղերում երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Վրաստանը: Ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշայինների եզրափակիչում Վլադիմիր Խինչեգաշվիլին հաղթեց ճապոնացի Ռեի Հիգուչիին: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Գառնիկ Մնացականյանը, որը պարտվել էր առաջին գոտեմարտում:
Վրաստանի առաջին ոսկե մեդալը Ռիոյում նվաճել էր ծանրորդ Լաշա Տալախաձեն: Վրաստանն ունի նաեւ մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալ:
Ռիո-2016. Օլիմպիական խաղեր
Ազատ ոճի ըմբշամարտ, 57 կգ
1. Վլադիմիր Խինչեգաշվիլի (Վրաստան)
2. Ռեի Հիգուչի (Ճապոնիա)
3. Գաջի Ալիեւ (Ադրբեջան)
3. Հասան Ռահիմի (Իրան)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի