01:20 20 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերում երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Վրաստանը: Ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշայինների եզրափակիչում Վլադիմիր Խինչեգաշվիլին հաղթեց ճապոնացի Ռեի Հիգուչիին: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Գառնիկ Մնացականյանը, որը պարտվել էր առաջին գոտեմարտում:
Վրաստանի առաջին ոսկե մեդալը Ռիոյում նվաճել էր ծանրորդ Լաշա Տալախաձեն: Վրաստանն ունի նաեւ մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալ:
Ռիո-2016. Օլիմպիական խաղեր
Ազատ ոճի ըմբշամարտ, 57 կգ
1. Վլադիմիր Խինչեգաշվիլի (Վրաստան)
2. Ռեի Հիգուչի (Ճապոնիա)
3. Գաջի Ալիեւ (Ադրբեջան)
3. Հասան Ռահիմի (Իրան)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.