Ռիոյի Օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Մնացականյանին հաղթած իրանցի Հասան Ռահիմին կիսաեզրափակիչում 5:10 հաշվով պարտվեց ճապոնացի Ռեի Հիգուչիին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
27-ամյա Գառնիկ Մնացականյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից: Նա կստանար այդ իրավունքը, եթե Ռահիմին դուրս գար եզրափակիչ:
Գառնիկ Մնացականյան, ըմբշամարտ, ազատ ոճ, 57 կգ քաշային կարգ
Ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 7-ին Արարատի մարզի Ազատաշեն գյուղում։ Ամուսնացած է, ունի որդի։
Անձնական մարզիչն է Արշակ Հայրապետյանը։
Գառնիկ Մնացականյանը մեծահասակների կազմում մասնակցել է միայն միջազգային մրցաշարերի, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների դեռեւս չի մասնակցել։ Սերբիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի