20:03 19 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Մնացականյանին հաղթած իրանցի Հասան Ռահիմին կիսաեզրափակիչում 5:10 հաշվով պարտվեց ճապոնացի Ռեի Հիգուչիին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
27-ամյա Գառնիկ Մնացականյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից: Նա կստանար այդ իրավունքը, եթե Ռահիմին դուրս գար եզրափակիչ:
Գառնիկ Մնացականյան, ըմբշամարտ, ազատ ոճ, 57 կգ քաշային կարգ
Ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 7-ին Արարատի մարզի Ազատաշեն գյուղում։ Ամուսնացած է, ունի որդի։
Անձնական մարզիչն է Արշակ Հայրապետյանը։
Գառնիկ Մնացականյանը մեծահասակների կազմում մասնակցել է միայն միջազգային մրցաշարերի, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների դեռեւս չի մասնակցել։ Սերբիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.