100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում՝ դառնալով 8-ակի օլիմպիական չեմպիոն:
Ռիո-2016-ի երկրորդ ոսկին ջամայկացի արագավազորդը նվաճեց 200 մետր վազքում՝ գրանցելով 19,78 վայրկյան արդյունք: Նա 0,59 վայրկյանով զիջեց իր իսկ կողմից սահմանված աշխարհի ռեկորդից:
Այս վազքատարածությունում արծաթե մեդալակիր դարձավ կանադացի Անդրե դե Գրասը, իսկ ֆրանսիացի Քրիստոֆ Լեմետրն արժանացավ բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ աշխարհի 11-ակի չեմպիոնը Ռիո-2016-ում ոսկե մեդալ է նվաճել 100 մետր վաքում: Դրանից հետո նա նշել էր, որ պետք է աշխարհի ռեկորդ սահմանի 200 մետրում, սակայն չստացվեց: 200 մետրի աշխարհի ռեկորդը եւս պատկանում է 29-ամյա Բոլթին եւ կազմում է 19,19 վայրկյան: Ռիո-2016-ում ջամայկացին ուժերը փորձելու է նաեւ 4x100 մետր փոխանցումավազքում:
Ռիո-2016, աթլետիկա
Տղամարդիկ, 200 մետր վազք
1. Ուսեյն Բոլթ (Ջամայկա) - 19,78 վայրկյան
2. Անդրե դե Գրաս (Կանադա) - 20,02
3. Քրիստոֆ Լեմետր (Ֆրանսիա) - 20,12






















Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի