Ռիո-2016. Ուսեյն Բոլթը՝ 8-ակի օլիմպիական չեմպիոն, ռեկորդ սահմանել չհաջողվեց (ֆոտոշարք)

09:15   19 օգոստոսի, 2016

100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում՝ դառնալով 8-ակի օլիմպիական չեմպիոն:

Ռիո-2016-ի երկրորդ ոսկին ջամայկացի արագավազորդը նվաճեց 200 մետր վազքում՝ գրանցելով 19,78 վայրկյան արդյունք: Նա 0,59 վայրկյանով զիջեց իր իսկ կողմից սահմանված աշխարհի ռեկորդից:

Այս վազքատարածությունում արծաթե մեդալակիր դարձավ կանադացի Անդրե դե Գրասը, իսկ ֆրանսիացի Քրիստոֆ Լեմետրն արժանացավ բրոնզե մեդալի:

Հիշեցնենք, որ աշխարհի 11-ակի չեմպիոնը Ռիո-2016-ում ոսկե մեդալ է նվաճել 100 մետր վաքում: Դրանից հետո նա նշել էր, որ պետք է աշխարհի ռեկորդ սահմանի 200 մետրում, սակայն չստացվեց: 200 մետրի աշխարհի ռեկորդը եւս պատկանում է 29-ամյա Բոլթին եւ կազմում է 19,19 վայրկյան: Ռիո-2016-ում ջամայկացին ուժերը փորձելու է նաեւ 4x100 մետր փոխանցումավազքում:

Ռիո-2016, աթլետիկա

Տղամարդիկ, 200 մետր վազք

1. Ուսեյն Բոլթ (Ջամայկա) - 19,78 վայրկյան

2. Անդրե դե Գրաս (Կանադա) - 20,02

3. Քրիստոֆ Լեմետր (Ֆրանսիա) - 20,12



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.