17:46  ,  18 օգոստոսի, 2016

Մամիաշվիլի. 10 վայրկյանում օլիմպիական ոսկե մեդալները մրցակիցներին նվիրած ռուսաստանցի ըմբիշները ոչնչություն են

Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին հայտարարել է, որ կանանց մրցաշարի երկու եզրափակիչներում պարտություններ կրած ռուսաստանցի ըմբիշներ, արծաթե մեդալակիրներ Նատալյա Վորոբյովան եւ Վալերիա Կոբլովան «ոչնչություն են»։

«10 վայրկյանը ոսկե մեդալի գինն է։ Չեմ ցանկանում շնորհավորել արծաթե մեդալակիրներին։ Նրանք պարտավոր էին հաղթել։ Նրանք պետք է մահանային, բայց գոտեմարտի ավարտից 10 րոպե առաջ ոչինչ չտալ։ Ես այդպես եմ ապրել, ապրում եւ կապրեմ։ Իսկ նրանք թող ապրեն այնպես, ինչպես հարկ են համարում։ Նրանք ներում չունեն։ Այդպես պայքարել երկրի, դրոշի համար իրավունք չունեն։ 10 վայրկյանում ոսկե մեդալներ նվիրելը ոչնչությունների բաժինն է»,- Մամիաշվիլիի խոսքը մեջբերում է Lenta.ru-ն։

Ըմբշամարտի կանանց մրցաշարի 69 կգ քաշային կարգում ռուսաստանցի Նատալյա Վորոբյովան պարտվել է ճապոնացի Սարա Դոսյոյին, 58 կգ քշաային կարգում ռուսաստանցի Վալերիա Կոբլովան պարտվել է ճապոնացի Կաորի Իչոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում